«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.11.2025 | 22:00
Բարերար և բազումողորմ Աստվա՛ծ,
Օգնի՛ր մեզ և փրկի՛ր
յուրաքանչյուր վտանգից ու փորձությունից, պահպանի՛ր մեր սրտերն ու մտքերը խաղաղությամբ և հույսով։
Տե՛ր,
Քոանմոռաց գիտությամբ և անբավ մարդասիրությամբ հիշի՛ր
բոլոր հավատացյալներին, որ Քեզ են ապավինում և ողորմի՛ր բոլորին։
Արժանավորի՛ր մեզ ամեն օր
գոհությամբ փառավորելու Քեզ՝
Հա՛յր, Որդի և Սուրբ Հոգիդ,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամե՛ն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3330

Մեկնաբանություններ